Ռեքրութինգի նոր կարգը

Ռեքրութինգ՝ հյուրանոցների համար

Հաշվի առնելով Նուռ Հոսփիթալիթիի կողմից առաջարկվող ռեքրութինգային ծառայության նկատմամբ Երևանի և Հայաստանի տարբեր վայրերում գործող հյուրանոցների աճող հետաքրքրությունը, ինչպես նաև օգուտը, որը հյուրանոցները ստանում են այդ համագործակցությունից, Նուռ Հոսփիթալիթին, նպատակ դնելով էլ ավելի արդյունավետ և համակարգային դարձնել ծառայությունը, առաջարկում է համագործակցության հետևյալ պայմանները.

Վաճառքի աութսորսինգ

վաճառքի աութսորսինգ
ՆՊԱՏԱԿԸ
Երևանից դուրս գործող հյուրանոցներին հատկացնել արհեստավարժ վաճառքի մենեջերներ, որոնք այդ հյուրանոցների համար Երևանում կապահովեն վաճառքի և մարքեթինգի համալիր ծառայություններով՝ մրցունակ դարձնելով հյուրանոցները իրենց շուկայում: 

ԹԻՐԱԽԱՅԻՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող, երևանյան շուկայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող բոլոր հյուրանոցները: 

Նոր միջոց՝ ծախսերը նվազեցնելու համար

դիսպենսեր

Նուռ Հոսփիթալիթին ևս մեկ քայլ է անում հյուրանոցներին օգնելու նվազեցնել ամենօրյա ծախսերը: Գաղտնիք չէ, որ հյուրերի օգտագործմանը տրվող լոգարանի կոսմետիկ միջոցները, մասնավորապես շամպունները, լոգանքի գելը և այլ հեղուկները, որոնք դրվում են միանգամյա օգտագործման տարաներով, բավականին թանկ են արժենում: 3 աստղանի և համարժեք հյուրանոցները կարող են որոշակի ներդրում անելով էապես, մինչև 40% նվազեցնել այս ծախսերը: Լուծումը առաջարկվում է միանգամյա տարաներով հյուրանոցային կասկածելի որակով կոսմետիկա օգտագործելու փոխարեն տեղադրել շամպունի և լոգանքի գելի դիսպենսերներ, որոնց մեջ կարող են օգտագործել Հայաստանում

Ինչու աութսորսինգ

Աութսորգինք
Գաղտնիք չէ, որ Հայաստանում աննախադեպ քանակությամբ հյուրանոցներ են կառուցվում, ընդ որում թե' Երևանում, և մարզերում: Առայժմ դեպի Հայաստան տուրիստական հոսքերի գլխապտույտ աճ չի կանխատեսվում, իսկ ներքին տուրիզմը դեռ մի բան էլ նվազում է ՝ կապված բնակչության գնողունակության անկման հետ: 

Իհարկե, շատ լավ է, որ ներդրումներ են կատարվում Հայաստանում. դա առաջին հերթին նշանակում է, որ ներդրողները բավականաչափ լավատես են Հայաստանի ապագայի համար: Ստեղծվում են նոր աշխատատեղեր, կարիերայի նոր հնարավորություններ ամենուրեք, որտեղ հյուրանոց է կառուցվում: 

Գաղտնի Գնորդ Ծրագիրը

Գաղտնի Գնորդ
Շատ հյուրանոցներ են բախվում ցածր որակի սպասարկան հետ, որը հաճախ կարող է վրիպել կառավարչի և սեփականատիրոջ աչքից: Ցածր որակի սպասարկում հնարավոր է գիշերային հերթափոխերի ժամանակ, երբ ղեկավար անձնակազմի կամ հանգստյան օրն է, կամ աշխատանքային ժամերը ավարտվել են: Բացի այս խնդրից, հնարավոր է աշխատակիցը գումար յուրացնի՝ ոչ պատշաճ գրանցելով ստացված կանխիկ գումարը: Դա վերաբերվում է թե' ընդունարանի աշխատակիցներին, թե' բարի և ռեստորանի, լվացքատան աշխատակիցներին: Այս և նմանատիպ այլ խնդիրները ազդում են հյուրերի բավարարվածության ցուցանիշի վրա, ինչն իր հերթին բերում է վատ համբավ և կորցրած եկամուտ՝ հյուրան

Բարի գալուստ Նուռ Հոսփիթալիթի ՍՊԸ-ի կայք

Նուռ Հոսփիթալիթի

Նուռ Հոսփիթալիթի ՍՊԸ-ն գործում է Երևանում: Ընկերության թիմի անդամները, զինված հյուրանոցային ոլորտի մեծ գիտելիքներով և փորձով, որը ձեռք է բերվել միջազգային խոշոր հյուրանոցային ցանցերում, ինչպիսիք են Մարիոթ, Սթարվուդ, Շերաթոն և այլն, երկարամյա աշխատանքի ընթացքում, այստեղ են օգնելու Ձեր հյուրանոցին գոյատևել և հաջողության հասնել Հայաստանի խիստ մրցակցային շուկայում: Ահա այն հիմնական ծառայությունների ցանկը, որը կարող եք ստանալ Նուռ Հոսփիթալիթիից.

Վաճառքների ուղիների կառավարում

Վաճառքների ուղիների կառավարում

Ինչքան էլ պարզ թվա, ոչ բոլոր հյուրանոցներն են տեղյակ գոյություն ունեցող վաճառքի ուղիների և շուկայի հատվածների մասին, որոնք կարող են հյուրանոցի համար հնարավորությունների աղբյուր հանդիսանալ: Պոտենցիալ հաճախորդների ամբողջ տվյալները հիմնովին ուսումնասիրելուց հետո կարելի է բացահայտել նոր հնարավորություններ և ուղղություններ, որոնք կարող են շոշափելի ազդել հյուրանոցի գործունեության վրա: Շուկան փոխվում է մշտապես, փոխվում են նաև հյուրերի ամրագրումներ կատարելու նախընտրած ձևերն ու մեթոդները, այդ իսկ պատճառով կենսականորեն անհրաժեշտ է մշտապես տեղեկացված լինել ի հայտ եկող շուկայական ուղիների և հյուրերի նո

Subscribe to Նուռ Հոսփիթալիթի RSS