Մեր անձնակազմը

Նուռ Հոսփիթալիթի ՍՊԸ

Նուռ Հոսփիթալիթիի անձնակազմը կազմված է հյուրանոցային ոլորտի մասնագետներից, որոնք ունեն մեծ փորձառություն հյուրանոցային գործում, հյուրանոցների տարբեր բաժիններում, ունեցել են հաջողություններ զարգացած կորպորատիվ և գործնական մշակույթ ունեցող մեծ հյուրանոցային ցանցերում: Փորձառությունը ներառել է և' հյուրանոցի բացման նախապատրաստման շրջան, և հյուրանոցի ամբողջական շահագործում: Մեր անձնակազմը ունի հյուրանոցային ոլորտի լավագույն գիտելիքները և փորձառությունը Հայաստանում: 


Ահա մեր անձնակազմի ցուցակը. 

Մանվել Արևշատյան - Նուռ Հոսփիթալիթիի հիմնադիրը, ավելի քան 10 տարվա փորձառություն Մարիոթ Ինթերնեշենալ և Հայաթ Քորփորեյշն հյուրանոցային ցանցերում, ներկայումս Երևանի Փարիզ հյուրանոցի նախաբացումային թիմի ղեկավար և հաջողությամբ աշխատող հյուրանոցի գլխավոր տնօրեն: Ընդհանուր ավելի քան 16 տարվա փորձ հյուրանոցային ոլորտում: Ահա Մանվելի պրոֆիլը LinkedIn-ում

Դոնարա Ղազարյան- հյուրանոցային ոլորտ տաղանդների ներգրավման կորդինատոր: Անցել է աշխատանքային պրակտիկա Փարիզ հյուրանոցի բոլոր բաժիններում, աշխատել է Կասկադ հյուրանոցում: Մեծ ձգտումով ուսումնասիրում է ռեքրութինգային ոլորտը: Հաջողությամբ ընտրում է ճիշտ կադրեր՝ հյուրանոցների բոլոր բաժինների համար, որոնց մեծ ուրախությամբ ընդունում են գործընկեր հյուրանոցները Երևանում և այլուր: Ահա Դոնարայի պրոֆիլը LinkedIn-ում

 
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.