Հյուրանոցային բլոգ

Ձեր հաջողության ռեզյումեն (ՄԱՍ 3): Բովանդակությունը

  • Բովանդակությունը:
Ռեզյումեն չի կարող շատ ունիվերսալ լինել՝ բոլոր հայտարարություններով այն ուղարկելու համար: Ճիշտ է այն հարմարեցնել Ձեր նպատակային աշխատանքի համար՝ բաց թողնելով այն ամբողջ ինֆորմացիան, որը տվյալ աշխատանքի համար նշանակություն չունի: 

Ձեր անունը և կոնտակտները

Ձեր անունը պետք է զարդարի ռեզյումեի ամենավերևի հատվածը, ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր սկզբունքով:

Ձեր հաջողության ռեզյումեն (ՄԱՍ 2): Կառուցվածքը

  • Ռեզյումեի կառուցվածքը
Ըստ վիճակագրական տվյալների, յուրաքանչյուր ռեզյումե նախնական գնահատելու համար միջինը ծախսվում է ընդամենը 6 վայրկյան: Ռեզյումեն պետք է այդ կարճ ժամանակում հասցնի առանձնանալ մնացածից: Այս տեսանկյունից խիստ մեծ կարևորություն է ստանում էջի վերևի 1/3 մասը, որը պետք է հստակ տեղեկություններ տա թեկնածուի՝ տվյալ աշխատանքին հարմարության մասին և շահագրգռի ռեզյումեի մնացած մասը կարդալու: 

Ռեզյումեն պետք է լինի ճիշտ կառուցված, հստակ տառատեսակներով և առանց ավելորդությունների: Կարևոր տեղեկությունները պետք է լինեն պարզ ու շեշտված՝ հեշտ սկանավորելու համար:

Ձեր հաջողության ռեզյումեն (ՄԱՍ 1)

  • ռեզյումե
Գործնական կյանքում հաջողության հասնելու, բարեկեցիկ կյանք ապահովելու երկու սկզբունքորեն տարբեր եղանակներ կան: Հարստանալու և միլիոնատեր դառնալու միակ եղանակը սեփական գործը սկսելն ու ծավալելն է: Դրա համար անհրաժեշտ է ունենալ երազանք, հաշվենկատ ռիսկի դիմելու կամք, ստեղծագործ միտք և ջանասիրություն: 

Ինչու աութսորսինգ

  • Աութսորգինք
Գաղտնիք չէ, որ Հայաստանում աննախադեպ քանակությամբ հյուրանոցներ են կառուցվում, ընդ որում թե' Երևանում, և մարզերում: Առայժմ դեպի Հայաստան տուրիստական հոսքերի գլխապտույտ աճ չի կանխատեսվում, իսկ ներքին տուրիզմը դեռ մի բան էլ նվազում է ՝ կապված բնակչության գնողունակության անկման հետ: 

Իհարկե, շատ լավ է, որ ներդրումներ են կատարվում Հայաստանում. դա առաջին հերթին նշանակում է, որ ներդրողները բավականաչափ լավատես են Հայաստանի ապագայի համար: Ստեղծվում են նոր աշխատատեղեր, կարիերայի նոր հնարավորություններ ամենուրեք, որտեղ հյուրանոց է կառուցվում: 

21 նշան, որ Դուք Ձախողակ եք

  • Գրավեք աշխարհը, Դուք ի զորու եք
Ինչքան էլ դժվար բան է կյանքը, մանավանդ Հայաստանում հիմա, կան բազում հնարավորություններ զարգանալու, աշխատելու, առաջ գնալու և կյանքում սեփական տեղը գտնելու համար: Շատ հնարավորություններ առկա են դառնում գլոբալիզացիայի զարգացման հետ, որն անխուսափելիորեն իր մեջ ներառում է նաև Հայաստանը: Այս զարգացումները բերում են և նոր հնարավորություններ, և ռիսկեր, ու միայն մարդուց է կախված, թե ինչ օգուտ է քաղում այս ամենից: Կարելի է ասել, որ աշխարհը սրընթաց փոխվում է, ու այս տարին արդեն շատ բանով տարբերվելու է անցած տարվանից: Գործը վարելու ավանդական եղանակները կորցնում են մ

Ոլորտի լեգենդները. Սարքիս եղբայրներ

  • Raffles հյուրանոցը առաջինն էր Սինգապուրում, որն ունեցավ էլեկրական լուսավորություն, բարձրակարգ ռեստորան և ֆրանսիացի գլխավոր խոհարար
Սարքիս եղբայրները (Մարտին, Տիգրան, Ավետ և Արշակ) ջարդերից խուսափած հայ գաղթականների առաջին ալիքի մեջ էին, որն առաջացել էր ռուս-թուրքական հակամարտության հետևանքով: Նրանք սերում էին Պարսկաստանում հարյուրամյակների ընթացքում Մետաքսի Ճանապարհով բարգավաճող վաճառակաների տոհմից:

Տարբերվիր կամ սուզվիր

  • Virgin Hotel in Chicago
Ամեն տարի բացվում են նորանոր հյուրանոցներ թե' Երևանում, թե' Հայաստանի այլ քաղաքներում: Բացվում են մեծ ու փոքր, ամբողջական կամ սահմանափակ ծառայություններով, քաղաքի տարբեր հատվածներում, բոլորը տարբեր մտահղացումներով, արտաքին տեսքով ու ներքին կահավորանքով ու հարդարանքով: Մրցակցությունը հյուրանոցների միջև շատ խիստ է ու մոտ ապագայում է'լ ավելի է խստանալու:

Հյուրանոցում աշխատելու 10 պատճառ

  • Հյուրանոց

Հենվելով հյուրանոցային ոլորտում իմ երկարամյա աշխատանքային փորձի և ապագան նույնպես այս ոլորտում հստակ պատկերացնելու վրա՝ ուզում եմ ներկայացնել ձեզ, թե ինչով է հյուրանոցային աշխատանքը գրավիչ: Այս հոդվածի նպատակն է օգնել հիմնականում կարիերայի սկզբնական փուլում գտնվող, իրենց ներկա՝ այլ ոլորտի աշխատանքը չսիրող կամ իրենց տեղը հավերժ փնտրող ու չգտնող անձանց հյուրանոցային ոլորտի մասին ավելի լավ պատկերացում կազմել: Որոշ դրույթներ վերաբերում են հյուրանոցային ոլորտին ընդհանրապես, որոշ դրույթներ՝ Հայաստանյան շուկային մասնավորապես: Ահա այդ կետերի ոչ լրիվ ցանկը.

 
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.