ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հյուրանոցային գործը և տուրիզմը՝ ընդհանրապես, զգալի ազդեցություն են թողնում երկրի տնտեսության զարգացման և ակտիվ բնակչության բարեկեցության վրա: Տուրիստը, որը ժամանում է Հայաստան, ըստ վիճակագրության (2016թ-ի տվյալներով)՝ ծախսում է մոտ 768 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Այդ ընթացքում նա օգտվում է տրանսպորտային, հյուրանոցային, ավտովարձույթի, շրջայցեր կազմակերպող ընկերությունների և անհատների ծառայություններից, ճաշում է ռեստորաններում, գնում է հուշանվերներ և այլն: Այս ամենը ուղղակի կապվում է տեղական արտադրողի և ծառայություններ մատուցողների հետ: Տուրիստի ծախսած գումարը հիմնականում մնում է Հայաստանում, որը հարկերի, մատուցված ծառայությունների և արտադրված ապրանքների վաճառքի ձևով բաշխվում է բնակչության հոծ զանգվածի և պետության միջև:


Հյուրանոցային ոլորտում կան որոշակի ծախսեր, որոնք վերածվում են Հայաստանի սահմաններից դուրս ուղղված ֆինանսական հոսքերի, քանի որ բազմաթիվ ապրանքներ և ծառայություններ, որոնք օգտագործվում են հյուրանոցներում, արտադրվում են Հայաստանի սահմաներից դուրս: Հաճախ այդ ապրանքների ծագման վայր են լինում ներկա գեոպոլիտիկ վիճակով պայմանավորված՝ թշնամական կամ ոչ այնքան բարեկամական երկրներ, ինչպիսին է Թուրքիան: Հայաստանից ստացված գումարները անուղղակի ձևով կարող են վերածվել կոնկրետ Հայաստանի դեմ ուղղված զենքի: Գուցե այդ գումարները սարսափելի մեծ չեն, բայց ամեն դեպքում խոհեմ չէ ֆինանսավորել այլ երկրների տնտեսությունները:


Իհարկե, կան որոշակի ապրանքներ և ծառայություններ, որոնք բարձր տեխնոլոգիական են ու Հայաստանում դեռ չեն արտադրվում: Բայց կան ապրանքներ, որոնք պարզապես ամոթ է, որ Հայաստանում չեն արտադրվում: Դրանք բազմակի օգտագործման տիեզերք թռչող ու վերադարձող հրթիռներ չեն, այլ պարզ ու ոչ այնքան բարդ ամենօրյա օգտագործման իրեր ու ծառայություններ:


Նուռ Հոսփիթալիթի ՍՊ Ընկերությունը, նպատակ դնելով դառնալ հյուրանոցային ապրանքների նախընտրելի մատակարարը Հայաստանի հյուրանոցների համար, խնդիր է դրել նաև խրախուսել հյուրանոցային ապրանքների արտադրությունը և իրացումը Հայաստանում: Մեր կարծիքով դա նաև ազգային ու պետական արժանապատվության հարց է այն առումով, որ սեփական երկրի տնտեսությունը, մինչև Մարս ուղևորվող առաջին տիեզերանավի գործարկումը, պիտի կարողանա սեփական տարրական կարիքները հոգալ: Մեզ համար ամոթ է ամեն փոքրիկ պարագա ներմուծել հարևաններից ու պոտենցիալ ծաղրի առարկա դառնալ:


Մյուս, ավելի կոնկրետ նպատակը, Հայաստան այցելող մեկ տուրիստի միջին հաշվով ծախսվող 768 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի ավելի մեծ մասը Հայաստանի սահմաններում պահելն է՝ ավելի շատ ընտանիքներ աշխատանքով ապահովելու միջոցով: Այդ նպատակը իրականացնելու համար, մենք, որոշակի ապրանքատեսակների արտադրությունը տեղում կազմակերպելու նպատակով հանդիպեցինք մի տարբեր մի շարք արտադրողների հետ ու քննարկեցինք արտադրության հնարավորությունները:


Արդեն մեր առաջին փորձից հետո, 2015-ից ի վեր, մեր կատալոգում առկա են բազմաթիվ հայկական ապրանքատեսակներ: Դրանցից են հյուրանոցային շամպուններն ու լոգանքի գելը, որ արտադրվում է REVIVE ապրանքանիշով, օճառներ՝ որոնք արտադրվում են Գյումրիում,լոգարանի տարբեր պարագաներ, որոնք արտադրվում են Գավառում, տնտեսության մեջ գործածվող սայլակներ ու շարժական կախիչներ:


Հիմնական առաջ մղվող միտքը այն է, որ այն, ինչ Հայաստանում հնարավոր է արտադրել, պետք է արտադրվի ու դադարեցվի դրանց ներմուծումը ըստ հնարավորինս: Ապրանքները մշտապես կատարելագործվում են, ուղիներ ենք փնտրում դրանց ինքնարժեքն ու գինը նվազեցնելու, և այժմ ունենք իսկապես որակով և գնով այլ երկրներից ներմուծվող ապրանքներին չզիջող ապրանքատեսականի:


Հրավիրում ենք բոլոր հյուրանոցներին ու ռեստորաններին ընտրել մեր ապրանքատեսականուց, օգնել մեզ, օգնել Հայաստանի նոր ձեռներեց ու աշխատել ու ստեղծել ցանկացող ընտանիքների ու չփոխանցել դժվարությամբ Հայաստան մտած գումարը այլ երկրներ:

 
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.