Ձեր հաջողության ռեզյումեն (ՄԱՍ 3): Բովանդակությունը

Բովանդակությունը:
Ռեզյումեն չի կարող շատ ունիվերսալ լինել՝ բոլոր հայտարարություններով այն ուղարկելու համար: Ճիշտ է այն հարմարեցնել Ձեր նպատակային աշխատանքի համար՝ բաց թողնելով այն ամբողջ ինֆորմացիան, որը տվյալ աշխատանքի համար նշանակություն չունի: 

Ձեր անունը և կոնտակտները

Ձեր անունը պետք է զարդարի ռեզյումեի ամենավերևի հատվածը, ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր սկզբունքով:
Անվան տակ պետք է գրվեն կոնտակտները, մեկ տողով: Խորհուրդ է տրվում գրել Ձեր անձնական, ցանկալի է բջջային հեռախոսահամարը, որը միշտ Ձեզ հետ է, անձնական էլ. փոստի հասցեն: Կարող եք դնել նաև LinkedIn.com-ի Ձեր հասցեն: Բաց թողեք Հեռ., Էլ.փոստ, նախաբանները: Առանց դրանց էլ հասկանալի է, թե ինչ են դրանք: Ձեր տան հասցեն կարիք չկա նշելու:

Նկարը

Չնայած այն բանին, որ կարևորը աշխատանքի որակով կատարումն է և ոչ աշխատողի արտաքին տեսքը, այնուամենայնիվ որոշ գործատուներ ցանկություն ունեն տեսնել դիմորդի նկարը՝ միչև ընտրություն անելը: Եթե կա նման պահանջ, ապա ընտրեք գործնական, ուղիղ հայացքով, ցանկալի է ժպտացող դեմքով, որևէ ոչ մեծ լուսանկար, համարյա անձնագրային: Մի ուղարկեք մի քանի անհարմար նկարներ՝ վերցրած Ձեր սիրելի սոցիալական ցանցերից: Խմբակային, ծովային, տնային թեմաներով նկարները չեն խրախուսվում:

Պրոֆեսիոնալ համառոտագիր (Professional Summary)

Անվան տակ, համառոտ և հստակ, 2-3 տողով ներկայացրեք, թե ինչու եք համարում, որ դուք եք տվյալ թափուր հաստիքի լավագույն թեկնածուն: Շեշտեք Ձեր փորձն ու գիտելիքները: Մի օգտագործեք ստանդարտ, բոլորի կողմից օգտագործվող բացահայտիչներ, ինչպիսիք են՝ «ստեղծագործական միտք», «մանրամասներին ուշադրություն դարձնող», «ոգեշնչող առաջնորդ», կամ «ոչ-ստանդարտ մտածող»: 

Սա Ձեր գովազդային համառոտագիրն է, որը իրական է, նպատակային ու համոզիչ:

Այնուհետև, մի քանի կետով տվեք Ձեր գլխավոր գիտելիքները և հմտությունները:

Եթե վերոնշյալ հատվածը մշակել եք բավականին գրավիչ և համոզիչ ձևով, ապա Ձեր ռեզյումեն ուսումնասիրողը 6 վայրկյանից հետո կհետաքրքրվի մնացած մասը կարդալու համար: Շարունակությունը պետք է միայն ու միայն ամրապնդի վերևի հատվածից ստացած դրական տպավորությունը:

Աշխատանքային փորձը

Ռեզյումեն ուսւոմնասիրողը ունի մեկ նպատակ. գտնել թեկնածուի, ով կկարողանա տվյալ աշխատանքում լինել արտակարգ հաջողակ: Դուք պետք է Ձեր ռեզյումեով համոզեք նրան:
Աշխատատեղերի ցանկը սկսեք վերջինից՝ նշելով գործատուի անվանումը, աշխատելու ժամանակահատվածը և պաշտոնը: Դրա ներքևում 3-4 կետով համառոտ նշեք Ձեր ձեռքբերումներն ու նշանակալի հաջողությունները՝ թվային արտահայտությամբ: Դրանք Ձեր պարծենալու կետերն են: Օրինակ՝ 
  • վաճառքների ծավալը նախորդ տարվա համեմատությամբ բարձրացավ 17%-ով,
  • հաճախորդների բավարարվածության ինդեքսը 75%-ից բարձրացավ 83%-ի
Մի պարզապես շարադրեք Ձեր աշխատանքային պարտականությունները: Պարտականությունների թվարկումը չի ենթադրում, որ դուք դրանք հաջողությամբ իրականացրել եք:

Անցեք դրան նախորդող աշխատանքին և շարունակեք նույն ոգով: Եթե աշխատանքներ եք կատարել, որոնք նշանակություն չունեն այս ցանկալի աշխատանքի համար, ապա դրանք կարող եք բաց թողնել: Կարիք չկա ամբողջ աշխատանքային 20-25 տարիների փորձը նշել: Գործատուի տեսանկյունից ավելի կարևոր են վերջին 5 տարիներում Ձեր կատարած աշխատանքն ու կուտակած գիտելիքները:

Կրթությունը

Կրթությունը սովորաբար եզրափակում է ռեզյումեն: Այս հատվածում ներկայացվում է միայն ուսումնական հաստատությունները և մասնագիտացումը: Դպրոցի և մանկապարտեզի մասին կարիք չկա հիշելու:

Թրեյնինգներ և վկայագրեր, կամավոր գործունեություն

Պետք է թվարկել միայն այն թրեյնինգներն ու վկայագրերը, որոնք բարձրացրել են Ձեր որակավորումն ու գիտելիքներով զինվածությունը՝ այս ցանկալի աշխատանքը կատարելու համար:

Այլ

Ահա մի քանի այլ կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել.
  • մի օգտագործեք անձնական դերանուններ - առանց դրանց էլ պարզ է, որ Ձեր ռեզյումեն Ձեր մասին է
  • մի օգտագործեք Ձեր ներկա աշխատանքային կոնտակները - հաճախ գործատուները ստուգում եմ աշխատակիցների նամակագրությունն ու զանգերը: Դուք իհարկե չեք ուզում, որ պոտենցիալ գործատուն զանգի Ձեր գրասենյակ ու սկսի Ձեզ փնտրել ամենաանհարմար տեղում ու ժամանակ
  • խոսափեք տառասխալներից և ոչ ճիշտ քերականական կառուցվածքներից: 

ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ ...

 
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.