Տարբերվիր կամ սուզվիր

Virgin Hotel in Chicago
Ամեն տարի բացվում են նորանոր հյուրանոցներ թե' Երևանում, թե' Հայաստանի այլ քաղաքներում: Բացվում են մեծ ու փոքր, ամբողջական կամ սահմանափակ ծառայություններով, քաղաքի տարբեր հատվածներում, բոլորը տարբեր մտահղացումներով, արտաքին տեսքով ու ներքին կահավորանքով ու հարդարանքով: Մրցակցությունը հյուրանոցների միջև շատ խիստ է ու մոտ ապագայում է'լ ավելի է խստանալու:

Բոլոր հյուրանոցները տարբեր են իրարից: Հարց է առաջանում՝ ինչքանով են այդ տարբերությունները էական հյուրի տեսանկյունից: Այս հարցը շատ կարևոր է, քանի որ դա այն մի քանի էական գործոններից մեկն է, որը որոշում է հյուրանոցի շահութաբերության մակարդակը:Տարբեր լինելու առումով բուտիկ հյուրանոցները ավելի շատ հնարավորություններ ունեն, քանի որ ազատ են բրենդի կողմից պարտադրվող դիզայն ստանդարտներից:

Համաձայն տարբեր միջազգային հետազոտությունների, ճամփորդները դառնում են ավելի քիչ լոյալ որևէ առանձին բրենդինև փնտրում են նոր տպավորություններ ու փորձառություններ: Առցանց ամրագրումների գլոբալ համակարգերի նոր շուկաների ներթափանցումը և կլանումը, ինչպես նաև կարծիքների գրանցման կայքերի զարգացումը անդառնալիորեն փոխում են հյուրանոցային ու առհասարակ ճանապարհորդությունների կազմակերպման ոլորտը: Համացանցում այժմ կարելի է գտնել տեղեկատվությունցանկացած հյուրանոցի մասին, ինչպես նաև՝ այդ հյուրանոցների հյուրերի կարծիքները: Վատ կարծիքների առատությունը միանշանակ կարող է կործանել տվյալ հյուրանոցը: 

Ճիշտ է, յուրաքանչյուր հյուրանոցի հաջողության անկյունաքարը սպասարկման որակն է: Նույնիսկ եթե հյուրանոցը թերություններ ունի կամ հնացած է, բարձրակարգ սպասարկումը կարող է փոխհատուցել այդ թերությունները: Նույնիսկ ամենաշքեղ ու ամենայուրահատուկ հյուրանոցը կզրկվի իր հյուրերից, եթե վատ սպասարկումը գերակայի: Շատ են դեպքերը, երբ կառուցողը հիմնական ռեսուրսները ներդրում է հյուրանոցի ֆիզիկական որակների վրա և մեծամասամբ անտեսում մարդկային գործոնը: Այն ի վերջո կարող է բերել հյուրանոցի շահագործման վնասաբերության ու սնանկության:

Ժամանակակից հյուրանոցները ձգտում են տարբերվել մրցակիցներից շահեկան ձևով, եթե իհարկե, հյուրանոցի ղեկավարությունը գիտակցում է դրա և հաջողության միջև կապը: Նոր ծառայություններ ու հարմարություններ են ստեղծվում, որոնց մասին մի քանի տարի առաջ նույնիսկ չեն էլ լսել: Ստեղծվում են բացարձակապես նոր կոնցեպտներ, որոնք սպասարկում են յուրահատուկ շուկայական հատվածի: Ժամանակակից հյուրանոցային գործունեությամբ զբաղվողներին մի քանի գաղափար տալու համար ստորև ներկայացվում են մի քանի հաջողությամբ կիրառվող Հայաստանյան և արտասահմանյան նորարարություններ:

1. Հյուրանոց Արկադա, Ամստերդամ
Hotel Arcade in Amsterdam
Ամստերդամում բացված Արկադա հյուրանոցը նախատեսված է համակարգչային խաղերի սիրահարների համար: Այս 36 համարանոց հյուրանոցի բոլոր սենյակներում տեղադրված ենխաղային համակարգիչներ և խաղեր: Հյուրանոցի բարում կարող եք վարձով վերցնել խաղային վահանակ ու բարի այլ այցելուների հետ խաղալ տարբեր բազմախաղացողային խաղեր:
Արկադա հյուրանոցում կա կոմիքսներով լեցուն գրադարան, որից ազատ կարող են օգտվել հյուրերը: Եթե այս ամենից հետո նաև կարիք ունեք հյուրանոցից դուրս ժամանակ անցկացնելու, ապա կարող եք վարձակալել հյուրանոցի հեծանվային պարկից որևէ հեծանիվ: Նախաճաշին անպայման խորհուրդ է տրվում փորձել տեղական հրաշալի վաֆլիներից:


2. Վիրջին հյուրանոց, Չիկագո
Virgin hotel Chicago
Բրիտանացի հանրահռչակ նորարար-գործարար Ռիչարդ Բրենսոնը, որը միշտ աչքի է ընկնում իր յուրահատուկ մտահղացումներով, այս անգամ փորձում է իր ուժերը հյուրանոցային ոլորտում՝ բացելով իր առաջին հյուրանոցը Չիկագոյում, ԱՄՆ: Ինչպես և կարելի էր սպասել, հյուրանոցը ունի մի շարք առանձնահատկություններ, որոնց շնորհիվ այնշահավետ կերպովտարբերվում է մրցակիցներից: Ահա դրանցից մի քանիսը.

    • Սենյակների մինիբարերի ապրանքները, ի տարբերություն ուրիշ հյուրանոցների ուռճացված գների, ունեն նույն գները, ինչպես սովորական խանութում:
    • Համարները, կարելի է ասել, 2 սենյականոց են՝ ննջասենյակ և ավելի փոքր հարդարման սենյակ, որն առանձնանում է ննջասենյակից սահող դռներով, ինչը լրացուցիչ պաշտպանիչ շերտ է դառնում սենյակային սպասարկում ընդունելիս, կամ հարդարվելիս: Հարդարման սենյակում է գտնվում մեծ պահարանը, հրաշալի լուսավորված հարդարման հայելին՝ հարմարավետ նստարանով ու կից դարակներով: Հարդարման սենյակը նախագծվել է կին ճանապարհորդին նկատի ունենալով. ըստ Ռիչարդ Բրենսոնի, եթե կինը հավանում է սենյակը, ապա տղամարդը սովորաբար հնազանդորեն հետևում է կնոջը: Հարդարման սենյակից կարելի է մտնել լոգարան, որտեղ, բացի արդեն սովորական մեծ ցնցուղը, դրված է նաև նստարան՝ ոտքերը հարմարավետ սափրելու համար:  
    • Ննջասենյակում նույնպես ամեն ինչ փոփոխությունների է ենթարկված՝ ժամանակակից հյուրերի կարիքներին համապատասխանեցնելու համար.էրգոնոմիկ շարժական աթոռ, անվճար անլար ինտերնետ, ամենուրեք էլեկտրական վարդակներ, իսկ մահճակալը հարմարեցված է և' հանգիստ քնելու, և' հենված նստելու ու աշխատելու համար, սմարթ հեռուստացույց, մեծ չհրկիզվող պահարան:
    • Այո, Դուք կարող եք ձեր սիրելի ընտանեկան կենդանու հետ ապրել այս հյուրանոցում, որտեղ առանձնացված են հատուկ համարներ՝ կենդանիների հետ ապրել ցանկացող հյուրերի համար: Այդ համարների դռների մոտ դրված են համապատասխան կենդանու արձանիկները: Կենդանիների համար սենյակում տեղադրվում է համապատասխան քնատեղ:
    • Հյուրանոցին պատկանող Տեսլա մեքենաները Ձեզ կարող են տեղափոխել 3կմ շառավղով անվճար:
    • Ձեր սմարթֆոնի մեջ տեղադրվող Lucy հավելվածով կարող եք կառավարել և հեռուստացույցը, և լուսավորությունը, և ջերմությունը, և պատվիրել սենյակային սպասարկում և տաքսի:



3. Secret de Paris
Secret de Paris
Փարիզում գտնվող այս գողտրիկ հյուրանոցը առաջարկում է 7 տեսակի թեմատիկ ձևավորված սենյակներ, որոնք պատկերում են Փարիզի տարբեր տեսարժան վայրերը (Mussée d'Orsay, Moulin Rouge, Tour Eiffel, Opéra Garnier, Trocadero, Atelier d’Arstists): 
Այս հյուրանոցում թույլ են տալիս փոխել սենյակը ամեն օր և փորձել Փարիզյան տարբեր հանրահայտ վայրերի ոգին:


4. Qbic Hotels
Qbic hotel Amsterdam
Օգտագործելով հետաքրքիր դիզայնով պատրաստի շարժական մոդուլներ, այս հյուրանոցը հիմնականում կառուցվում է չօգտագործվող օֆիսային շենքերում և այն դարձնում ցածր բյուջե ունեցող ճանապարհորդների կացարան, որը ցածր գնի հետ մեկտեղ ապահովում է սովորական հյուրանոցներին բնորոշ հարմարավետությամբ: Շարժական մոդուլները շատ արագ են հավաքվում, և մի քանի ժամվա ընթացքում հյուրին ապահովում հարմարավետ մահճակալով, կից հեռուստացույցով, իսկ մահճակալի գլխամասին կից՝ ցնցուղով և լվացարանով: Առաջին Qbic հյուրանոցը ստեղծվել է Ամստերդամում որպես պիլոտային տարբերակ, որից հետո բացվել է ևս մեկը՝ արդեն Լոնդոնում:


5. Փարիզ Հյուրանոց, Երևան
Paris Hotel Yerevan
Երևանի սրտում գտնվող Փարիզ հյուրանոցը, բացի իր հոյակապ տեղադիրքից, հյուրերին գրավում է նաև իր ոչ ստանդարտ մոտեցումներով հյուրերի սպասարկման և հարմարությունների առումով: Առանձնակի ուշադրություն է դարձվել հյուրին ապահովելու ժամանակակից տեխնոլոգիաներով. սմարթ հեռուստացույցը իր ինտերնետ կապով թույլ է տալիս օգտվել Youtube-ից, դիտել բազմաթիվ տեղական և արտասահմանյան հեռուստաալիքներ, սերիալներ, վճարովի ֆիլմեր: Բոլոր սենյակներում տեղադրված է առանձին wi-fi մոդեմ՝ անհատական մուտք ապահովելու համար, իսկ մահճակալը, իր աննախադեպ, Երևանում ամենամեծ չափերով և բարձրորակ օրթոպեդիկ ներքնակով և սպիտակեղենով, բերում է հյուրերի հիացմունքն ու գնահատանքը:


6. Hotel Habita MTY, Monterrey
Habita, Monterey
Մեխիկոյի Մոնտերեյ թաղամասում գտնվող այս հրաշագեղ հյուրանոցը առաջարկում է երկու բացօթյա, եզրային լողավազաններ և բար, որից ապահովվում է 360o ցնցող տեսադաշտ դեպի քաղաքի ընդարձակ հորիզոնը: Հյուրանոցի բոլոր սենյակներում դեղադրված են XBOX 360 խաղային համակարգիչներ, իսկ հյուրանոցի նախասրահի ապշեցուցիչ մոզաիկան անտարբեր չի թողնի ոչ մի հյուրի:


ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
 
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.