Լուրեր

Նոր երթուղի՝ Երևան-Զվարթնոց օդանավակայան

Նոր երթուղի՝ Երևան-Զվարթնոց օդանավակայան

Թերթ.am-ը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի, ս/թ հունիսի 14-ից բացվելու է նոր ավտոբուսային երթուղի՝ Երևան - Զվարթնոց օդանավակայան: Այն իրականացվելու է բարձրակարգ, օդորակիչներով սարքավորված ավտոբուսներով: Երթուղին սկսվում է Երևանի Հանրապետության հրապարակից, շատրվանների հարևանությամբ հատուկ գծանշված հատվածից և գնալու է մինչև Զվարթնոց օդանավակայան: Երթուղու գինը կկազմի 300 դրամ՝ մեկ անձի հաշվով: 

Ռեքրութինգի նոր կարգը

  • Ռեքրութինգ՝ հյուրանոցների համար

Հաշվի առնելով Նուռ Հոսփիթալիթիի կողմից առաջարկվող ռեքրութինգային ծառայության նկատմամբ Երևանի և Հայաստանի տարբեր վայրերում գործող հյուրանոցների աճող հետաքրքրությունը, ինչպես նաև օգուտը, որը հյուրանոցները ստանում են այդ համագործակցությունից, Նուռ Հոսփիթալիթին, նպատակ դնելով էլ ավելի արդյունավետ և համակարգային դարձնել ծառայությունը, առաջարկում է համագործակցության հետևյալ պայմանները.

Նոր միջոց՝ ծախսերը նվազեցնելու համար

  • դիսպենսեր

Նուռ Հոսփիթալիթին ևս մեկ քայլ է անում հյուրանոցներին օգնելու նվազեցնել ամենօրյա ծախսերը: Գաղտնիք չէ, որ հյուրերի օգտագործմանը տրվող լոգարանի կոսմետիկ միջոցները, մասնավորապես շամպունները, լոգանքի գելը և այլ հեղուկները, որոնք դրվում են միանգամյա օգտագործման տարաներով, բավականին թանկ են արժենում: 3 աստղանի և համարժեք հյուրանոցները կարող են որոշակի ներդրում անելով էապես, մինչև 40% նվազեցնել այս ծախսերը: Լուծումը առաջարկվում է միանգամյա տարաներով հյուրանոցային կասկածելի որակով կոսմետիկա օգտագործելու փոխարեն տեղադրել շամպունի և լոգանքի գելի դիսպենսերներ, որոնց մեջ կարող են օգտագործել Հայաստանում

SMM ծառայություններ՝ հյուրանոցների համար

  • SMM

Հաշվի առնելով հյուրանոցների հետաքրքրությունը սոցիալական կայքերում առաջխաղացման նկատմամբ, ինչպես նաև հասկանալով այդ կայքերի կրիտիկական դերը հյուրանոցի ճանաչելիության բարձրացման և վաճառքների խթանման համար, Նուռ Հոսփիթալիթին, որպես առանձին ծառայություն, առաջարկում է պրոֆեսիոնալ մասնագետների, մարկետոլոգների ու լուսանկարիչների ներգրավմամբ օգնել հյուրանոցներին ավելացնել իրենց վաճառքները և ստանալ մրցակցային առավելություն:


Դիմեք մեզ, և շուտով զգացեք ճիշտ կազմակերպված SMM-ի արդյունքերը:


Կարդալը՝ առավելություն

  • կարդալը՝ առավելություն

Ի լրացումն մեր նախորդ լուրի, որ ՉԾԽՈՂ թեկնածուներին առավելություն ենք տալու աշխատանքի տեղավորման ժամանակ, ավելի առաջ ենք գնում և հայտարարում, որ առավելություն են ստանալու նաև նրանք, ովքեր ունեն գիրք կարդալու սովորություն: Հաշվի առնելով այն փաստը, որ գնալով ավելի ու ավելի շատ է սոցիալական ցանցերում ստատուս կարդալը և հեռուստացույց դիտելը փոխարինում մարդկային զարգացման համար այս հույժ կարևոր սովորությանը, ուզում ենք հիշեցնել, որ հետագայում Ձեր հաջողության վրա մեծապես ազդելու է գրքի նկատմամբ Ձեր տածած սիրո չափը: Բոլոր գործատուների համար կարևոր է ունենալ մշտապես զարգացող, արթուն ուղեղով աշխատակի

Նոր հնարավորություններ՝ 2017-ին

  • նոր հնարավորություններ
Եկող տարի, 2017-ին, Երևանում սպասվում են մի շարք նոր հյուրանոցների բացում, որը ենթադրում է նորանոր աշխատանքային հնարավորություններ թե' սկսնակների, և թե կարիերայի հաջորդ քայլը պլանավորողների համար: Իբիս հյուրանոցը, որն այսօր ընդունում է առաջին հյուրին (ի սրտե շնորհավորում ենք), արդեն հավաքել է իր աշխատակիցների մեծ մասին, բայց սեզոնի բացման հետ սպասվում են նոր աշխատատեղերի բացում: Բացվելու է նաև Ցենտրալ հյուրանոցը, որը շատ մեծ չէ, բայց բարձակարգ է: Տարվա վերջում սպասվում է The Alexander շքեղ հյուրանոցի բացումը Իբիսի կողքին, որը շատ ցանկալի աշխատատեղեր կառաջարկի նույնիսկ Հայաթի, Հիլթոնի, Ռեդ

Չծխելը՝ առավելություն

  • Չծխելը՝ առավելություն
Ծխող աշխատակիցները թանկ են նստում գործատուների վրա. ծխողը պետք է ժամանակ առ ժամանակ կտրվի գործից, դուրս գա ծխելու, վճարվող աշխատաժամից ծախսի նվազագույնը 10 րոպե ծխելու վրա, իսկ դա նշանակում է, որ 6 և ավելի գլանակ ծխողները առնվազն 1 ժամ ավելի քիչ են աշխատում: Հետևողականորեն փչացնելով սեփական առողջությունը, նրանց աշխատունակությունը ընկնում է, ավելի հաճախ են դիմում բժշկի ու բացակայում աշխատանքից: Դրա հետ մեկտեղ ծախսում են գումար ծխախոտը գնելու համար, ինչը նշանակում է, որ իրենց ավելի շատ գումար է անհրաժեշտ մնացած կենսական ծախսերը հոգալու համար: 

 
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.