Կարդալը՝ առավելություն

կարդալը՝ առավելություն

Ի լրացումն մեր նախորդ լուրի, որ ՉԾԽՈՂ թեկնածուներին առավելություն ենք տալու աշխատանքի տեղավորման ժամանակ, ավելի առաջ ենք գնում և հայտարարում, որ առավելություն են ստանալու նաև նրանք, ովքեր ունեն գիրք կարդալու սովորություն: Հաշվի առնելով այն փաստը, որ գնալով ավելի ու ավելի շատ է սոցիալական ցանցերում ստատուս կարդալը և հեռուստացույց դիտելը փոխարինում մարդկային զարգացման համար այս հույժ կարևոր սովորությանը, ուզում ենք հիշեցնել, որ հետագայում Ձեր հաջողության վրա մեծապես ազդելու է գրքի նկատմամբ Ձեր տածած սիրո չափը: Բոլոր գործատուների համար կարևոր է ունենալ մշտապես զարգացող, արթուն ուղեղով աշխատակիցներ, իսկ այդպիսին լինել անհնար է առանց մշտապես կարդալու: 


Մեր հարցազրույցների ժամանակ խնդրելու ենք ներկայացնել Ձեր վերջին կարդացած գիրքը, որ պետք է տարբեր լինի այբենարանից :)

Կարդացեք, որ հաջողությանը պատրաստ լինեք:  
 
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.