Նոր միջոց՝ ծախսերը նվազեցնելու համար

դիսպենսեր

Նուռ Հոսփիթալիթին ևս մեկ քայլ է անում հյուրանոցներին օգնելու նվազեցնել ամենօրյա ծախսերը: Գաղտնիք չէ, որ հյուրերի օգտագործմանը տրվող լոգարանի կոսմետիկ միջոցները, մասնավորապես շամպունները, լոգանքի գելը և այլ հեղուկները, որոնք դրվում են միանգամյա օգտագործման տարաներով, բավականին թանկ են արժենում: 3 աստղանի և համարժեք հյուրանոցները կարող են որոշակի ներդրում անելով էապես, մինչև 40% նվազեցնել այս ծախսերը: Լուծումը առաջարկվում է միանգամյա տարաներով հյուրանոցային կասկածելի որակով կոսմետիկա օգտագործելու փոխարեն տեղադրել շամպունի և լոգանքի գելի դիսպենսերներ, որոնց մեջ կարող են օգտագործել Հայաստանում արտադրվող բարձրորակ և մատչելի, լիտրով վաճառվող շամպուն և գել: Մեր Ապրանքներ բաժնում դրված են այդ ապրանքների մասին տեղեկությունները: Խնայած գումարը վաստակած գումար է: Այս խիստ մրցակցային պայմաններում կատարեք խնայողության բերելու հաջորդ քայլը:

 
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.