Ընթացակարգերի մշակում

SOP

Աշխատակիցները գալիս և գնում են, իրենց հետ բերելով և տանելով իրենց աշխատաոճն ու սովորությունները: Եթե Ձեր հյուրանոցը չունի իր սահմանած աշխատաոճն ու կարգը, յուրաքանչյուր նոր աշխատակցի հետ կփոխվի հաճախորդների սպասարկման ձևը: Ոչ մի երկիր չի գոյատևի առանց պատշաճ օրենսդրության, և սա ճիշտ է հյուրանոցների համար ևս: Բոլոր հյուրանոցները պետք է ունենան իրենց ներքին կանոնադրությունը, ընթացակարգերը, և դրանք պետք է մշտապես կիրառվեն՝ անկախ նրանից, թե ով է աշխատակիցը: Այս սահմանված կարգ ու կանոնը անվանում են Ստանդարտ ընթացակարգեր, որոնք կարգավորում են հյուրանոցի ամբողջ գործունեությունը: Երբ նոր աշխատակից է հայտնվում, առաջին բանը աշխատակցին ծանոթացնելն է հյուրանոցի ստանդարտ ընթացակարգերի հետ: Սա նշանակում է ապահովել հաճախորդների սպասարկման անփոփոխ մակարդակ, հետևողական աշխատաոճ: Ստանդարտ ընթացակարգերը ցանկացած տիպի գործունեության հենասյունն են, ներառյալ հյուրանոցային գործունեության: Եթե որևէ ստանդարտ ընթացակարգ սպասվող արդյունքները չի ապահովում, ապա պետք է փոփոխել այն և նորից պարտադիր դարձնել բոլոր աշխատակիցների համար:

Ստանդարտ ընթացակարգերը սովորաբար մշակվում են հյուրանոցի բացման նախապատրաստական շրջանում: Եթե նույնիսկ որոշ ընթացակարգեր պատրաստ չեն լինում, ժամանակի ընթացքում պետք է ստեղծվի համակողմանի ստանդարտ ընթացակարգերի համակարգ: Աշխատակիցներին բանավոր կարգով հրահանգավորելը ճիշտ աշխատաոճ չէ, քանի որ հնարավոր է աշխատակիցները ճիշտ չհասկանան կամ ինչ որ բան բաց թողնեն, և նրանք այլ տեղ չգտնեն այս տեղեկատվությունը:

Ստանդարտ ընթացակարգերը պետք է դասակարգվեն և պահպանվեն բաժիններում, որ աշխատակիցները կարիքի դեպքում կարողանան աչքի անցկացնել դրանք:

Մենք կարող ենք օգնել ստեղծել Ձեր հյուրանոցին հարմարեցված ստանդարտ ընթացակարգեր, դասակարգել դրանք և սովորեցնել Ձեր աշխատակազմին դրանից օգտվելու կարգը: Լավ և ճիշտ մշակված ստանդարտ ընթացակարգերը անպայման կբարելավեն հյուրանոցում հաճախորդների սպասարկման մակարդակը, ինչպես նաև ֆինանսական արդյունքները:

 
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.