Հյուրանոցի դիագնոստիկա

PDP

Հյուրանոցի գործունեության այս բազմակողմանի ուսումնասիրության պրոցեսը սովորաբար արվում է 2-3 տարին մեկ անգամ: Այս ուսումնասիրությունը մանրամասն կերպով տվյալներ է տալիս, թէ ինչպես է գործում հյուրանոցի 'ամանակի ընթացքում, գնահատում է հյուրանոցի շուկայի ներթափանցումը, շուկայի տարբեր հատվածներում հյուրանոցի ուժեղ և թույլ կողմերը, չօգտագործված շուկայական հնարավորությունները, հաճախորդների սպասարկման մակարդակը և հյուրերի գոհունակության աստիճանը, շահութաբերության մակարդակը և առաջարկում է ուղինե ծախսերի նվազեցման և օպտիմալացման համար, վերանայում է վաճառքների ուղիները և հնարավորություներ՝ վաճառքը խթանելու համար, ստուգում է աշխատակիցների հմտություններն ու գիտելիքները: Երբ արդյունքները հայտնի են դառնում, հանդիպում է կազմակերպվում հյուրանոցի ղեկավար անձնակազմի հետ և ներկայացվում է ամբողջ տեղեկությունը: Արդյունքների քննարկման ընթացքում կազմվում է գործողությունների պլան ժամանակացույցով, որի կատարման արդյունքում հյուրանոցը կբարելավի գործունեության արդյունավետությունը:

Հյուրանոցի դիագնոստիկան իրականացվում է մեր փորձված մասնագետների կողմից, որոնք գիտեն ինչին ուշադրություն դարձնել և ինչ խորհուրդ տալ: Այս դիագնոստիկայի արդյունքները կարող են զգալիորեն փոխել աշխատելու եղանակները և մեծացնել հյուրանոցի եկամուտները:

 
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.