Աշխատատեղերի համալրում և ուսուցանում

Ուսուցում և աշխատանքի տեղավորում

Եթե որևէ հյուրանոցի ղեկավարի խնդրեք նշել միայն մեկ խնդիր, որը խոչընդոտում է հյուրանոցը շահավետ շահագործելուն, շատ հաճախ կլսեք «որակավորված անձնակազմի պակասը» պատասխանը: Հյուրանոցը մարդկանց բիզնես է, և ունենալ ճիշտ մարդկանց՝ ճիշտ տեղում նույնչափ կարևոր գործոն է, ինչքան ամենաբարձր որակի հյուրանոցը ունենալը: Ճիշտ մարդկանց դեռ պետք է գտնել, ինչպես նաև՝ ուսուցանել: Այդ երկու գործն էլ պահանջում են ժամանակ և ռեսուրսներ, որոնք կադրերի բաժին չունեցող հյուրանոցները մեծամասամբ չեն կարող գտնել: Մենք մշտապես թարմացնում ենք մեր կադրերի տվյալների բազան, և անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել Ձեզ ղեկավար արհեստավարժ անձնակազմ՝ բաց մնացած պաշտոնները արագ համալրելու համար: 


Հյուրանոցների ղեկավարները շատ հաճախ չգիտեն էլ, թե ինչ սովորեցնեն իրենց անձնակազմին, այնպես որ հաճախ աշխատակիցները գործում են այնպես, ինչպես հանգամանքներն ու մտածելակերպն են թելադրում: Մենք ունենք բոլոր անհրաժեշտ ռեսուրսները Ձեր հյուրանոցին ժամանակակից հաճախորդների սպասարկման ստանդարտները, տնտեսական բաժնի, ռեստորանային սպասարկման ստանդարտները ուսուցանելու համար: Մենք մշակել ենք ուսուցման ծրագրեր հյուրանոցի բոլոր բաժինների աշխատակիցների համար, որոնք սովորեցնում են աշխատանքի բոլոր նրբությունները: Ուսուցումը կարող ենք անել առանձին աշխատակիցների համար՝ մեզ մոտ պարբերաբար կազմակերպվող ուսուցման ծրագրերով, կամ ըստ պատվերի՝ Ձեր հյուրանոցում: 

Մենք կարող ենք գտնել հյուրանոցային ոլորտում թրծված շատ մասնագետների թե' Հայաստանում, թե' Հայաստանից դուրս: 

Եկեք աշխատենք միասին, և շուտով Դուք ականատես կլինեք հյուրանոցի աշխատանքի, ֆինանսական և հյուրերի բավարարվածության ցուցանիշների բարելավմանը:

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ներառում է.

  • Պաշտոնի նկարագրության կազմում և տրամադրում Պատվիրատուին, համաձայնեցում Պատվիրատուի հետ:
  • Թեկնածուների որոնման համալիր գործողությունների իրականացում՝ ուղղված պոտենցիալ թեկնածուների վերհանմանը և նրանց հետ անմիջական կապի ստեղծմանը:
  • Հարցազրույցի նշանակում միայն այն թեկնածուների հետ, ովքեր համապատասխանում են հայտադիմումի առաջադրած պահանջներին և ցուցաբերում են լուրջ հետաքրքրություն հայտարարված պաշտոնի նկատմամբ:
  • Ընտրված թեկնածուների ներկայացում Պատվիրատուին: Թեկնածուների թիվը երեքից տասն է:
  • Պատվիրատուի հետ թեկնածուի հարցազրույցի կազմակերպում:
  • Պատվիրատուն կայացնում է իր վերջնական որոշումը և այդ մասին հայտնում է Կատարողին: Պատվիրատուի խնդրանքով Կատարողը կարող է տրամադրել իր աջակցությունը վերջնական որոշում կայացնելու հարցում:
  • Կատարողը պարտավորվում է փորձաշրջանը չանցած (ոչ ավել քան 3 ամիս), սեփական ցանկությամբ կամ Պատվիրատուի ցանկությամբ հեռացված աշխատակցի փոխարեն մեկ անվճար աշխատակից տրամադրել:
 
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.