Վաճառքի աութսորսինգ

վաճառքի աութսորսինգ
ՆՊԱՏԱԿԸ
Երևանից դուրս գործող հյուրանոցներին հատկացնել արհեստավարժ վաճառքի մենեջերներ, որոնք այդ հյուրանոցների համար Երևանում կապահովեն վաճառքի և մարքեթինգի համալիր ծառայություններով՝ մրցունակ դարձնելով հյուրանոցները իրենց շուկայում: 

ԹԻՐԱԽԱՅԻՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող, երևանյան շուկայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող բոլոր հյուրանոցները: 

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Լավ պատրաստված վաճառքի մենեջեր, որը կիրականացնի հյուրանոցի վաճառքի խթանումն ու առաջխաղացումը Երևանում
  • Վաճառքների իրականացում համակարգված և արհեստավարժ մեթոդներով
  • հանդիպումների և աշխատանքների կատարման համար նախատեսված գրասենյակային տարածք,
  • կոնտակտային անձ Երևանում՝ հյուրանոցի և գործընկերների համար, 
  • նոր գործընկերների, կորպորատիվ հաշիվների, տուրիստական կազմակերպությունների և հյուրերի ձեռքբերում, 
  • երևանյան շուկայում հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում, 
  • շուկայում տեղի ունեցող միջոցառումների նկատմամբ նախաձեռնող մոտեցում, որը կբարձրացնի շահավետ բիզնես գրավելու հնարավորությունները,  

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
  • Կազմել Երևանում թիրախային կորպորատիվ հաշիվների և տուրիստական գործակալությունների ցանկ, 
  • պատրաստել հյուրանոցի բարձորակ, բազմալեզու ներկայացում, 
  • այցելել պոտեցիալ գործընկերներին և առաջարկել հյուրանոցի հարմարությունները և ծառայությունները՝ համաձայն հյուրանոցի վաճառքի ռազմավարության, 
  • հանդիպել տուրիստական գործակալությունների հետ, ներկայացնել նրանց հյուրանոցը և սակագները, 
  • ստորագրել համագործակցության պայմանագրեր թիրախային գործընկերների հետ,
  • Երևանում հյուրանոցի համար դառնալ կոնտակտային անձ, կազմակերպել հաղորդակցությունը, փաստաթղթերի փոխանակումը և ըստ անհրաժեշտության կատարել այլ աշխատանքներ, 
  • ստանալ հարցումներ գործընկերների կողմից, հավաքել ինֆորմացիա և փոխանցել այն հյուրանոցին, 
  • պարբերաբար կապ հաստատել գործընկերների հետ, հանդիպել հյուրերի հետ Երևանում, իրականացնել հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում:
  • Պայմանավորվել գովազդային ընկերությունների հետ և բանակցել ցածր կլաստերային գների շուրջ (եթե բանակցում ենք մի քանի հյուրանոցների համար, ապա ավելի հեշտ է մեծ զեղչեր ստանալ),
  • Նուռ Հոսփիթալիթիի երևանյան գրասենյակը դարձնել հյուրանոցների համար մի վայր, որտեղ վաճառքի մենեջերը կարող է հանդիպել գործընկերների և հյուրերի հետ, 
  • Ներկայացնել հյուրանոցի ռեստորանը, միջոցառումների կազմակերպման հնարավորությունները և այլ հարմարությունները՝ պոտենցիալ հաճախորդներին,  
  • կազմակերպել Երևանում գովազդվային նյութերի տպումը և տարածումը, 
  • համակարգել սոցիալական կայքերում (Facebook, LinkedIn, Instagram, Pinterest) հյուրանոցի առկայությունը, ներգրավել մասնագետներ՝ հյուրանոցի շարունակաբար առաջխաղացման համար, 
  • Ներկայացնել հյուրանոցը Երևանում և արտասահմանում անցկացվող այն ցուցահանդեսներում, որոնք ունեն պոտենցիալ տվյալ հյուրանոցի համար,
  • վերլուծել մրցակից հյուրանոցները, համեմատել սակագները, կատարելագործել հյուրանոցի վաճառքի ռազմավարությունը` տալով գնագոյացման խորհրդատվություն՝ գործընկեր հյուրանոցներին, 
  • վերապատրաստել գործընկեր հյուրանոցի վաճառքների գծով անձնակազմին ամիսը մեկ անգամ (ամսեկան վերապատրաստման դասընթացների պլանը կկազմվի ըստ հյուրանոցի պահանջների), 
  • վերլուծել և օպտիմալացնել հյուրանոցի վաճառքների ուղիները, ներկայացնել հյուրանոցը բոլոր ուժեղ օնլայն տուրիստական գործակալություններում,
  • վերլուծել հյուրանոցի վեբ կայքը և անհրաժեշտության դեպքում տալ խորհուրդներ՝ բովանդակության, օգտագործելիության և արտաքին տեսքի բարելավման համար,
  • առաջարկել գաղափարներ, որոնք կգրավեն ավելի շատ հյուրեր հյուրանոցի համար և կօգնեն մնալ մրցունակ: 
  • Կազմել եկամուտների ամսական, եռամսյակային և տարեկան կանխատեսում,  
  • կազմել բիզնես պլան տարվա համար, 
  • կազմել մարքեթինգային պլան առաջիկա 12 ամիսների համար,
  • կազմել օրական, շաբաթական և ամսական հաշվետվություններ, որոնք կուղարկվեն հյուրանոցի ղեկավարությանը և սեփականատերերին: 




 
 
 
Zircon - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.